Իրազեկում
հոկտեմբերի 13 • 10:16, 2025
Իրազեկում․ Արարատի մարզի Վեդի համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հոկտեմբերի 14-ին Արարատի մարզի Վեդի համայնքում իրականացվելու է ուսումնավարժություն, որի ընթացքում՝ ժամը 13:40-ից մինչև 13:50-ն ընկած ժամանակահատվածում, Վեդի քաղաքում, Դաշտաքար, Այգավան, Գոռավան, Ոսկետափ, Սիսավան, Եղեգնավան, Լուսառատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։