Իրազեկում
հոկտեմբերի 16 • 07:24, 2025
Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ և Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ և Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրերում և միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։