Իրազեկում
մայիսի 14 • 08:54, 2026
Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Կարմրաշեն և Հերհեր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Մայիսի 15-ին` ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրում, Հերհեր բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։