ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Իրազեկում
հուլիսի 02 • 07:00, 2026

Իրազեկում․ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 3-ին` ժամը 10։30-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: 

Խնդրում ենք չանհանգստանալ: