keyboard_arrow_left
Իրազեկում
հոկտեմբեր 22 2026
Իրազեկում․ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։