Իրազեկում
մարտի 02 • 12:57, 2026

Իրազեկում․ Տավուշի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մարտի 3-ին Տավուշի մարզի Իջևանի թիվ 1, Դիլիջանի թիվ 4 հիմնական, Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի միջնակարգ դպրոցներում, Նոյեմբերյանի պետական քոլեջում անցկացվելու են ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանքներ, որոնց ընթացքում ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Խնդրում ենք չանհանգստանալ։