Իրազեկում
հունիսի 10 • 07:18, 2026
Իրազեկում․ Արարատի մարզի Շահումյան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի «Շահումյան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։