Իրազեկում
ապրիլի 27 • 07:03, 2026
Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ապրիլի 28-ին` ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։