keyboard_arrow_left
Իրազեկում
հոկտեմբեր 23 2025
Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։