Իրազեկում
մարտի 02 • 07:12, 2026

Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մարտի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00–ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։