Իրազեկում
մայիսի 26 • 07:30, 2026

Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 27-ին` ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։