Իրազեկում
փետրվարի 16 • 10:45, 2026
Իրազեկում․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00–ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։