ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Իրազեկում
օգոստոսի 05 • 06:42, 2026

Իրազեկում. Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի «Տուն-ընտանիք» մանկական զարգացման կենտրոնում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում  գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ: