Իրազեկում
մարտի 11 • 06:46, 2026
Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս և Սալլի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Մարտի 12-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս և Սալլի բնակավայրերում իրականացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։