Իրազեկում
նոյեմբերի 20 • 05:44, 2025
Իրազեկում․ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չորաթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չորաթան բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։