keyboard_arrow_left
Իրազեկում
հոկտեմբեր 05 2026
Իրազեկում․ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11։30-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արտաշատի Հ․ Կտրակյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ: