Իրազեկում
փետրվարի 17 • 12:57, 2026

Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Խնդրում ենք չանհանգստանալ։