Իրազեկում
հոկտեմբերի 07 • 10:43, 2025

Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի և Արփի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի և Արփի բնակավայրերում և միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ 

Խնդրում ենք չանհանգստանալ։