ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Իրազեկում
հուլիսի 06 • 07:22, 2026

Իրազեկում․ Արագածոտնի մարզի Շղարշիկ, Կաթնաղբյուր և Իրինդ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին` ժամը 10։00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Շղարշիկ, ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում Կաթնաղբյուր, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Իրինդ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Խնդրում ենք չանհանգստանալ: