Իրազեկում
հունիսի 15 • 08:08, 2026

Իրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին` ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Խնդրում ենք չանհանգստանալ: