Իրազեկում
նոյեմբերի 23 • 06:00, 2025

Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ և Սերս բնակավայրերում և դպրոցներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ և Սերս բնակավայրերում և դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Խնդրում ենք չանհանգստանալ։