keyboard_arrow_left
Իրազեկում
սեպտեմբեր 22 2026
Իրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում և դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ: