Իրազեկում
ապրիլի 09 • 11:46, 2026
Իրազեկում․ Գեղարքունիքի մարզի Գեղամավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ապրիլի 10-ին՝ ժամը 12։00-ին, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։