ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Իրազեկում
օգոստոսի 04 • 14:32, 2026

Իրազեկում. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին,  գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ: