նոյեմբեր 25 2026
Առաջադրանքը կատարված է․ հերթական դաշտային վարժանքն անցկացրել է Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը
Որոնողափրկարարական աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր քայլ պահանջում է հստակ համակարգում, արագ արձագանք և թիմային փոխգործակցություն։ Այդ կարողությունների կատարելագործման նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել դաշտային ուսումնավարժանքներ։
Հերթական ուսումնավարժանքը Գյումրիում էր՝ Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմի մասնակցությամբ։ Խաղարկվել է ուժեղ երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակին պատշաճ արձագանքման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման գործընթաց։
Սցենարը մասնակիցներից պահանջում էր սահմանել աշխատանքային տեղամասը, արագ գնահատել իրավիճակը և իրականացնել որոնողական աշխատանքներ։ Քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամները՝ ստանալով իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և հստակ առաջադրանքներ, անհրաժեշտ աջակցությանն ուղղված գործողությունների են նախապատրաստվել։
Հասնելով աղետի գոտի փրկարարներն անցել են տարածքի հետախուզման և սահմանելով գործողությունների առաջնահերթությունները իրականացրել են բետոնե կառուցատարրերի քանդում, փլատակների տակ հայտնաբերել պայմանական արգելափակված տուժածներին, ցուցաբերել առաջին բուժօգնություն։
Համակարգված գործողությունների արդյունքում նրանց հաջողվել է արդյունավետ կազմակերպել առաջադրված խնդիրների կազմակերպումը և զարգացնել թիմային փոխհամագործակցությունը։
Ուսումնավարժանքը ապահովել է թիմի փոխգործակցության ադյունավետության, մասնագիտական կարողությունների բարելավման, օպերատիվ արձագանքման և արագ կողմնորոշման կարողությունների ամրապնդումը։
Քաղաքային որորնողափրկարարական թիմերի մասնագիտական հմտությունների կատարելագործումը պահանջում է շարունակական պատրաստվածություն և միջազգային չափանիշներին համապատասխան կարողությունների զարգացում, իսկ նմանօրինակ վարժանքները այդ գործընթացի ապահովման կարևոր նախապայմաններից են։