մարտի 11 • 06:17, 2025
Շիրակի մարզում անց են կացվել քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ
Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները դարձել են կարևոր քայլ բնակչության պատրաստվածության զարգացման խթանման համար։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ մարզի մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպվել և անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ, մասնավորապես՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց», «Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց», «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց», «Լանջիկի միջնակարգ դպրոց», «Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց», «Բյուրակնի միջնակարգ դպրոց», «Մարմաշենի միջնակարգ դպրոց», «Ամասիայի միջնակարգ դպրոց», «Թավշուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում, միևնույն ժամանակ «Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության ստեղծման պատմությունը» թեմայով դասախոսություններ են անցկացվել «Ձորակապի միջնակարգ դպրոց», «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց», «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց», «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց», «Զույգաղբյուրի միջնակարգ դպրոց», «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Հայրենյացի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում:
Դասընթացներն ուղղված էին մասնակիցների գիտակցության բարձրացմանը և անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու ճիշտ վարքագծի ձևավորմանն արտակարգ իրավիճակներում։
Միջոցառումների շրջանակներում մասնակիցներին բաժանվել են թեմատիկ բուկլետներ, որոնք պարունակում են արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և խորհուրդներ խուճապի նվազեցման և անվտանգության պահպանման վերաբերյալ։
Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացված միջոցառումներն արդյունավետորեն նպաստել են բնակչության շրջանում տարաբնույթ վտանգների և դրանցից պաշտպանվելու միջոցների մասին իրազեկվածության բարձրացմանը, ընդգծել քաղաքացիական պաշտպանության համակարգի կարևորությունը և երաշխավորել մարզի բնակչության և կրթական հաստատությունների ցանկացած իրավիճակում պատրաստ լինելուն։