Պատահարներ
մայիսի 15 • 06:20, 2026

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Մայիսի 14-ին, ժամը 19։28-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի տարածքում քաղաքացին մոլորվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և տեղափոխել բնակության վայր։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, 2 ոստիկան և Զարիշատ բնակավայրից 5 համագյուղացի։