Լրահոս
փետրվարի 13 • 11:43, 2025

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության խնդիրներին նվիրված աշխատանքային հանդիպում-քննարկում ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում

Փետրվարի 11-ին ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ափոյանը Շիրակի մարզպետի աշխատակազմում աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլերը։ 

 Ներկայացվել են 2025 թվականին իրականացվելիք ծրագրերի շրջանակներում նախանշված միջոցառումները, անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում բնակչության պաշտպանության, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման, ազդարարման միջոցառումներին, պլանավորվող ուսումնավարժանքներին, մարզպետարանի ենթակայությամբ գործող ծառայությունների և կազմակերպությունների հետ համագործակցությանը և ոլորտին վերաբերվող մի շարք հարցերի։ 

Հատուկ ուշադրություն է դարձվել 2025 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման հարցերին, այդ թվում՝ սելավատարների մաքրումից ու կանխարգելիչ այլ միջոցառումներից խուսափելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ապաստարան հանդիսացող նկուղների պահպանությանը:

Ձմեռային եղանակային պայմաններում, մարզի ավտոճանապարհների սպասարկման հարցերը եղել են քննարկման առանցքային թեմաներից մեկը, ինչպես նաև նշվել է, որ անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր՝ եղանակային խոչընդոտների հետևանքները շուտ և արդյունավետորեն վերացնելու համար։

Անդրադարձ է կատարվել նաև Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող ծառայությունների ու կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությանը՝ արդյունավետ գործողությունների կազմակերպման և հնարավոր սպառնալիքների արագ արձագանքման համար։ 

Հանդիպման արդյունքներով նախանշվել են կոնկրետ քայլեր, որոնք պետք է իրականացվեն անվտանգության մակարդակը բարձրացնելու և բնակչության պաշտպանությունն առավելագույնս ապահովելու ուղղությամբ։