ԻրազեկումԼրահոս
մարտի 26 • 05:13, 2025
Իրազեկում․ Արագածոտնի մարզի Ագարակ և Աղձք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Մարտի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ագարակ, իսկ ժամը 12։00-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում, Աղձք բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։