Իրազեկում
մայիսի 20 • 07:43, 2025
Իրազեկում․ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։