Իրազեկում
մայիսի 20 • 07:44, 2025

Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ 

Խնդրում ենք չանհանգստանալ։