keyboard_arrow_left
Իրազեկում
հունիս 04 2025
Իրազեկում․ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։