Իրազեկում
հուլիսի 14 • 15:03, 2025
Իրազեկում․ Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։