ԻրազեկումԼրահոս
փետրվարի 10 • 05:55, 2025

Իրազեկում. Արագածոտնի մարզի Կարբի և Ուշի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կարբի և ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում Ուշի բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:

Խնդրում ենք չանհանգստանալ։