ԻրազեկումԼրահոս
փետրվարի 11 • 08:15, 2025
Իրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Խնդրում ենք չանհանգստանալ։