Պատահարներ
հուլիսի 15 • 18:22, 2025

Հրդեհ Շաքի գյուղում․ այրվել է անասնակեր

Հուլիսի 15-ին, ժամը 18։51-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: