Պատահարներ
հունվարի 31 • 19:47, 2025
Այրվել է խոտածածկույթ
Հունվարի 31-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի «Շագարդ» կոչվող հանդամասում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։52։-ին։ Այրվել է խոտածածկույթ։