keyboard_arrow_left
Պատահարներ
հուլիս 26 2025
Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը
Հուլիսի 26-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շուռ եկած մոտորանավակով երկու քաղաքացու։
Ջրափրկարարներն ափից մոտ 800 մետր հեռավորությունից դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը։