Պատահարներ
հունվարի 10 • 06:53, 2025

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Ն., ծնված 1979 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 5 մետր)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել  գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: