Պատահարներ
դեկտեմբերի 16 • 10:34, 2024

Փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ

Դեկտեմբերի 16-ինժամը 10:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի Հերացու փողոցից դեպի Սարալաջի փողոց գնացող թունելում սառցալեզվակներ են կախված (1,5-2 մ), որոնք վտանգ  են ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։