Պատահարներ
հուլիսի 29 • 10:50, 2025
Հրշեջ-փրկարարները մարել են Սարի Թաղում բռնկված հրդեհը (թարմացված)
Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում այրվում է բուսածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:37-ին: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: