Պատահարներ
նոյեմբերի 24 • 08:51, 2025
ՃՏՊ Գայի պողոտայում․ կա տուժած
Նոյեմբերի 24-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «GAZel» մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։