Պատահարներ
սեպտեմբերի 23 • 20:11, 2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած
Սեպտեմբերի 23-ին, ժամը 15։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆ․Դովլաթյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BYD» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։