հոկտեմբերի 27 • 16:40, 2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած
Հոկտեմբերի 27-ին, ժամը 17։37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տիգրան Մեծի փողոցի թիվ 113 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինից առկա է գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն մինչ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպումը։