Պատահարներ
սեպտեմբերի 19 • 19:03, 2025
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20։19-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 02։00-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։