Պատահարներ
հունվարի 03 • 13:06, 2026
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Հունվարի 3-ին, ժամը 12։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաների ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։