Պատահարներ
դեկտեմբերի 03 • 15:57, 2025
ՃՏՊ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Amico» մակնիշի բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է:
Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: