Պատահարներ
ապրիլի 24 • 18:50, 2025

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

Ապրիլի 24-ին, ժամը 18։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Lexus» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին, որը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

ՃՏՊ-ի հետևանքով վրաերթի է ենթարկվել քաղաքացի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները լուսացույցը հեռացրել են երթևեկելի հատվածից, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։