ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հունիսի 26 • 16:45, 2026

ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ

Հունիսի 26-ին՝ ժամը 16։22-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

ՆԳՆ փրկարարական և ոստիկանական ծառայողները հատուկ տեխնիկայի օգնությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն ու փակել գազի բալոնի փականը: