Պատահարներ
փետրվարի 11 • 10:58, 2026
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
Փետրվարի 11-ին, ժամը 09։03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz Vito» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները։
Վեց տուժածներ տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։